Privacy Policy

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մենք ուրախ ենք, որ Դուք հետաքրքրված եք gotcha.am կայքի ծառայություններով (այսուհետ '«Gotcha», «մենք» կամ «կայքը»).
Gotcha-ն ձգտում է պաշտպանել և պահպանել մեր հաճախորդների և Կայքի այցելուների անձնական տվյալների գաղտնիությունը:
Կայքի օգտագործումը հնարավոր է առանց անձնական տվյալների վերաբերյալ որևէ բացահայտման։ Սակայն, եթե տվյալների սուբյեկտը ցանկանում է կայքի միջոցով օգտվել մեր ծառայություններից, անձնական տվյալների մշակումը կարող է անհրաժեշտ լինել:
Սույն Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչ է տեղի ունենում անձնական տվյալների հետ, որոնք Դուք ընտրում եք տրամադրել մեզ, թե ինչպես է այս տեղեկատվությունը օգտագործվում, ինչ հանգամանքներում ենք մենք փոխանցում անձնական տվյալները և ինչ իրավունքներ ունեք Ձեր անձնական տվյալների նկատմամբ:
Օգտագործելով կայքը կամ ցանկացած եղանակով մուտք գործելով, Դուք հավաստում եք առ այն, որ ընդունում եք սույն Գաղտնիության քաղաքականության մեջ շարադրված դրույթները և մեխանիզմները:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր օգտվելը մեր ծառայություններից կարգավորվում է նաև մեր Ծառայությունների Մատուցման Պայմանների միջոցով, և սույն Գաղտնիության քաղաքականությունը պետք է կարդալ վերջինիս հետ միասին.
Սույն Գաղտնիության քաղաքականության մեջ մենք հղում ենք կատարում ցանկացած տեղեկատվության, որը կարող է ֆիզիկական անձին միանշանակ նույնականացնել որպես «անձնական տեղեկատվություն» կամ «անձնական տվյալներ»:
II. ՄՇԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ծառայությունների մատուցման ընթացքում մենք հավաքում կամ ստանում ենք Ձեր անձնական տվյալները հետևյալ աղբյուրներից՝
անմիջապես ձեզնից, օրինակ, գրանցման ժամանակ կամ պատվերի ձևակերպման ժամանակ,
անուղղակիորեն ձեզնից, հիմնվելով Ձեր գործունեության և կայքի հետ փոխազդեցությունից, օրինակ սարքից կամ բրաուզերից, որը Դուք օգտագործում եք կայք մուտք գործելու համար։
Gotcha-ն հավաքում է միայն այնպիսի անձնական տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են որոշակի նպատակի իրագործման համար։ Մենք կարող ենք հավաքել երկու տեսակի տվյալներ՝ տեղեկատվությունը, որը թույլ է տալիս նույնականացնել ինքնությունը, և տեղեկատվությունը, որը թույլ չի տալիս նույնականացնել ինքնությունը.
Անձնական տեղեկատվությունը, որը թույլ է տալիս նույնականացնել ինքնությունը այն տվյալներն են, որոնք նույնականացնում են ձեզ կամ կարող են օգտագործվել նույնականացման կամ ձեզ հետ կապ հաստատելու համար, օրինակ:
Անձնական հաշվի գրանցման ժամանակ մենք խնդրում ենք մեր հաճախորդներին նշել իրենց լրիվ անունը, էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը։
Պատվերի ձևակերպման ժամանակ մենք խնդրում ենք մեր հաճախորդներին նշել իրենց լրիվ անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, առաքման հասցեն, բանկային քարտի համարը, ժամկետը և CVV-ն։
Որպեսզի կարողանան արդյունավետորեն մատուցել մեր ծառայությունները և կապ հաստատել ձեզ հետ, շատ կարևոր է, որ Դուք մեզ տրամադրեք ճշգրիտ անձնական տվյալներ.
Անձնական տեղեկատվությունը, որը թույլ չի տալիս նույնականացնել ինքնությունը. այն տվյալներն են, որոնք չեն կարող օգտագործվել ձեզ նույնականացնելու կամ կապ հաստատելու համար, ներառյալ առաքման հասցեն, բրաուզերի տեսակները, սարքի եզակի ID-ները, սարքի տեսակները, Ձեր այցելության ամսաթիվը և ժամանակը, ինչպես նաև կայքի օգտագործման հետ կապված վիճակագրական տվյալները։
Ինչպես շատ այլ առցանց ծառայություններ, երբ Դուք օգտվում եք մեր կայքից մենք ավտոմատ կերպով հավաքում ենք տեխնիկական տեղեկատվություն։ Այդ տեղեկատվությունը մենք օգտագործում ենք, որպեսզի բարելավենք մեր ծառայությունները, օրինակ իմանալու համար թե որքան հաճախ եք պատվիրել որոշակի ապրանքներ, և արդյունքում կարող ենք օգտագործել այդ տվյալները, որպեսզի մեր ծառայություններն ավելի հետաքրքիր և անհատականացված դարձնենք ձեզ համար։
Մենք օգտագործում ենք երրորդ կողմի մատուցվող ծառայություններ, որոնք կօգնեն մեզ հասկանալ կայքի օգտագործումը, այնուամենայնիվ այդ երրորդ կողմերը կարող են նաև օգտագործել cookie ֆայլեր, փիքսել կամ այլ նույնացուցիչներ: Օրինակ, մենք օգտագործում ենք Google Analytics, որպեսզի առանց անձանց նույնականացնելու
հասկանանք, թե ինչ հաճախականությամբ են օգտատերերը օգտվում մեր կայքից կամ ծառայություններից։ Դուք կարող եք ավելին իմանալ Google Analytics-ի մասին այստեղ։
III. ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Մենք հարգում ենք Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը. Gotcha-ն չի բացահայտի Ձեր լրիվ անունը, բջջային հեռախոսի համարը կամ այլ անձնական տեղեկություններ երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նշված դեպքերի։
Ձեր անձնական տվյալները մշակելիս մենք հիմվում ենք ենք մի շարք օրինական հիմքերի վրա։ Մենք կարող ենք հավաքել և մշակել Ձեր անձնական տվյալները մեկ կամ մի քանի հետևյալ նպատակներով՝
Որպեսզի կատարենք Ձեր պատվերները, ընդունենք վճարումները և կանխենք հնարավոր օնլայն խարդախությունները,
Որպեսզի աջակցենք ձեզ մեր ծառայություններից օգտվելիս։ Օրինակ, եթե Դուք հարցեր ուղղեք, մենք կօգտագործենք տրամադրված անձնական տվյալները Ձեր հարցմանը պատասխանելու համար կամ եթե Ձեր անձնական տվյալները տրամադրեք ապրանքը ձեռք բերելու համար, մենք կօգտագործենք Ձեր տրամադրած անձնական տվյալները Ձեր պատվերը գրանցելու և առաքման հանձնելու համար;
Որպեսզի մատուցենք մեր ծառայությունները և դարձնենք դրանք ավելի լավը,
Որպեսզի գրանցենք, պահպանենք, և պաշտպանենք Ձեր անձնական հաշիվը մեզ կայքում;
Որպեսզի Ձեզ տեղեկացնենք ցանկացած փոփոխությունների վերաբերյալ;
Որպեսզի կատարել իրավական կամ նորմատիվ պարտավորությունները, դատարանի որոշումները, ինչպես նաև պաշտպանվենք ցանկացած ապագա կամ ներկայացված իրավաբանական պահանջներից:
IV. ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Gotcha չի փոխանցում Ձեր անձնական տեղեկությունները երրորդ անձանց, ովքեր մտադիր են օգտագործել այն մարքեթինգ իրականացնելու նպատակով, եթե Դուք չեք տվել Ձեր համաձայնությունը։ Մենք երբեմն երրորդ անձանց փոխանցում են անձնական տեղեկատվություն որպես դրանք մշակվեն մեր անունից կամ որոշակի ծառայություններ մատուցելու
նպատակով, ինչպիսիք են օրինակ առաքման ծառայություններ, գովազդային ծառայություններ և այլն։ Նման փոխանցումներ իրականցվում են գաղտնիության դրույթներին համապատասխան:
V. ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Անձնական տվյալների գաղտնիության մասին որոշ օրենքներ, ներառյալ «Անձնական տվյալների պաշտպանության մասին», ՀՀ օրենքը, «Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ» (General Data Protection Regulation, (GDPR)) և այլն, օգտատերերի համար ամրագրել են իրենց անձնական տվյալների հետ կապված իրավունքներ: Համաձայն այդ օրենքների, Gotcha-ն երաշխավորում է Ձեր անձնական տվյալների հետ կապված մի շարք իրավունքների կենսագործումը։
Որոշակի հանգամանքներում և կիրառելի օրենքներին համապատասխան՝ Դուք որպես տվյալների սուբյեկտ օժտված եք հետևյալ իրավունքներով՝
Տեղեկություն ստանալու իրավունք։ Դուք կարող եք տեղեկություն ստանալ Ձեր անձնական տվյալների վերաբերյալ՝ այցելելով Ձեր անձնական հաշվի կարգավորումները: Դուք նաև Կարող եք մեզնից պահանջել Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ հասանելի ձևաչափով գրավոր փաստաթուղթ, որի մեջ մենք կբացատրենք, թե ինչպես են օգտագործվում Ձեր անձնական տվյալները, այդ թվում մշակման հիմքերը, նպատակները, այն անձանց շրջանակը որոնց կարող են փոխանցվել և այլն:
Ոչնչացում պահանջելու իրավունք։ Որոշակի հանգամանքներում Դուք իրավունք ունեք պահանջելու ոչնչացնել Ձեր անձնական տվյալները: Խնդրում ենք հաշվի առնել, որ տեխնիկական խնդիրների պատճառով կարող է հնարավոր չլինել ակնթարթորեն հեռացնել մեզ տրամադրած յուրաքանչյուր տվյալ: Ձեր խնդրանքը ստանալուց հետո մենք ողջամիտ ջանքեր կգործադրենք թարմացնելու, շտկելու, փոփոխելու կամ ոչնչացնելու դրանք:
Համաձայնությունը հետ կանչելու իրավունք։ Երբ մենք անձնական տվյալների հետ կապված գործողություններ կատարելիս հիմնվում ենք Ձեր համաձայնության վրա, ապա Դուք կարող եք հետ կանչել Ձեր համաձայնությունը։
Եթե ցանկանում եք կառավարել, փոփոխել, սահմանափակել կամ ջնջել Ձեր անձնական տվյալները, կարող եք դա անել Ձեր անձնական հաշվի կարգավորումների միջոցով կամ օգտվել վերոհիշյալ իրավունքներից որևէ մեկից՝ ուղարկելով հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։
Gotcha-ն Ձեր նկատմամբ խտրականություն չի դրսևորի, եթե օգտվեք Ձեր անձնական տվյալների գաղտնիությանը վերաբերող ցանկացած իրավունքներից։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք կարող ենք ստուգել Ձեր ինքնությունը, նախքան կկարողանանք ընթացք տալ որևէ խնդրանքի, հարցման կամ դիմումի և, ըստ հայեցողության, կարող ենք մերժել Ձեր դրանք, եթե չկարողանանք ստուգել Ձեր ինքնությունը:
VI. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ
Մենք կիրառում ենք ողջամիտ ադմինիստրատիվ և տեխնիկական միջոցներ, որոնք ուղղված են մեր հսկողության տակ գտնվող անձնական տվյալների պաշտպանությանը և չարտոնված մուտքի, օգտագործման և բացահայտման դեմ:
Բացի այդ, մենք պահպանում ենք անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է՝
մատուցելու այն ծառայությունները, որոնք Դուք խնդրել եք կամ տվել եք Ձեր համաձայնությունը,
մեր օրինական շահերի ապահովելու համար օգտագործել գովազդի և վերլուծության ծառայությունների համար։
Երբ Դուք կայքի միջոցով մեր ապրանքներից եք պատվիրում, մենք պահպանում ենք Ձեր անձնական տվյալները մեր գրառումների համար, քանի դեռ չեք խնդրել մեզ ջնջել այդ տեղեկատվությունը:
Ինչ վերաբերում է Ձեր առցանց գործարքներին և բանկային քարտի տվյալներին, նրանք պահվում են մեր գործընկերոջ կողմից և նրանք են պարտավորվում ապահովել Ձեր գործարքների անվտանգությունը, ինչպես նաև կանխել օնլայն խարդախությունները։
VII. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԸ
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Գաղտնիության քաղաքականության մեջ։ Եթե մենք ընկալմամբ փոփոխությունները էական լինեն, ապա մենք կտեղեկացնենք Ձեզ այդ մասին կայքում հրապարակելով։
Մենք խորհուրդ ենք տալիս մեր հաճախորդներին հաճախ հետևել սույն Գաղտնիության քաղաքականության մեջ կատարվող փոփոխություններին
Գաղտնիության քաղականության մեջ փոփոխություններ կատարելուց հետո կայքի շարունակական օգտագործումը կնշանակի, որ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը համապատասխան փոփոխություններին։
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՀԱՐՑԵՐ ՍՈՒՅՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝
Եթե Դուք մտահոգված եք Ձեր մասնավոր կյանքի վերաբերյալ հնարավոր միջամտությամբ կամ մեր կողմից Ձեր անձնական տվյալների սխալ մշակմամբ, կամ եթե ունեք հարցեր կամ դիտողություններ մեր Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք ուղարկել մեզ մանրամասն հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով և մենք կփորձենք լուծել Ձեր մտահոգությունները։